Ինտերնետի օգտագործումը հայ հասարակության մեջ լայն տարածում է գտել, սակայն միշտ չէ, որ այն դրական ազդեցություն է թողնում, հատկապես երեխաների վրա:
Րիմա տատիկը ամեն օր բողոքում է ,որ իր թոռները չնստեն այդ «ճառագայթի» առաջ (ինչպես նա է անվանում համակարգիչը): «Ինչքան կարելիա, ամբողջ օրը տը-տը-տը-տը, կրակում, սպանում են իրար: Սաղ օրը տալիս են իրար, կլյոխս ցավումա արդեն»,-ասում է նա: Րիմա տատին նշեց, որ նկատել է, որ բոլոր իրենց հասակակիցներն են այդպիսին: «Սենց ոնց կլի, հիմա ոչ «յոթ քար» են խաղում,ոչ «գործնագործ», իրար էլ սկի չեն տենում»,- վրդովմունքով հավելեց նա:
Ինչպես նշում է հոգեբան Մարիա Թևոսյանը, շատ ծնողներ, հատկապես, երիտասարդ ծնողներ, չեն հետևում կամ մասնակցում երեխայի ժամանցի ձևի ընտրության հարցում: Հաճախ երեխայի հետ ժամանակ անց կացնելու փոխարեն դիմում են համակարգչի օգնությանը: Արդյունքում ստացվում է այնպես, որ երեխան իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է ոչ թե ծնողից, այլ՝ Ինտերնետից: «Իհարկե, լինում է այնպես, որ Ինտերնետից ստացած ինֆորմացիան ավելի ճիշտ է, քան ծնողի տվածը :Այնուամենայնիվ, ծնողի վերահսկողությունը երեխայի նկատմամբ անհրաժեշտ է»,- նշում է հոգեբանը:
Րիմա տատիկի թոռները՝ Սերոժիկն ու Ինեսսան, հաճախ են համակարգչի համար վիճում,որն էլ երբեմն բերում է բառի բուն իմաստով «ցավալի» հետևանքների: «Եղել է այնպես, որ նունիկ համակարգչի լարն եմ տարել հետս աշխատանքի»,- բողոքեց երեխաների մայրը՝ Լիանան:
Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում.Լիանան խոստովանեց, որ օրվա ընթացքում շատ ժամանակ է անց կացնում համակագչի առաջ: Ինքն ու ամուսինը, նաև ութ տարեկան Սերգեյը գրանցաված են սոց. կայքերում և երբեմն ամուսիններով նույնպես վիճում են համակարգչի համար:
No comments:
Post a Comment