Thursday, October 25, 2012

Տրանսպորտային իրարանցում մայրաքաղաքում


Մայրաքաղաքի  բնակչության հիմնական մասը օգտվում է քաղաքային տրանսպորտից: Մարդիկ երթևեկում են ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, տրոլեյբուսներով, մետրոպոլիտենով:
Այսօր Երևանում ամենաակտուալ թեմաներից  է  երթևեկությունը: Մայրաքաղաքում չես հանդիպի մի քաղաքացու , ով գոհ կլինի մեր երթևեկությունից: Մի շարք հարցումներից պարզ դարձավ , որ մարդիկ դժգոհում են երթուղայինների անսարք վիճակից, կեղտոտ լինելուց, վարորդների կոպտությունից, բողոքում են նաև երթուղայինների սակավաթիվ  լինելուց: Սակայն այս ամենից ամենաքննարկվողը`  երթուղայինների պակասությանն առնչվող թեման էր:

Մենք փորձեցինք զրուցել մեր  համաքաղաքացի ուղևորների , ինչպես նաև վարորդների հետ:

-5 րոպե, 15 րոպե, կես ժամ...ու 10 համարի  ոչ մի երթուղային: Ահա  միայն մի հատ 10 համարի երթուղային անցավ` ավելի քան 44 ուղևորով,- ասում է քաղաքցի Ա.Մինասյանը:

Ուշ չէր, քաղաքի կենտրոնում երթևեկությունը եռում էր, իսկ ծայրամասերում մարդիկ ստիպված էին  շախմատի ձի դառնալով և մի քանի անգամ ծալվելով տեղավորվել գազելի մեջ: Նրանք բացատրում էին, որ իրենց հաճելի չէ նստել այդ ծանրաբեռնված երթուղայինները, սակայն իրենք ուրիշ տարբերակ չունեն , քանի որ ուշանում են իրենց գործերից:
Երթուղայիններն նույնիսկ մինչև կեսգիշեր չեն աշխատում, թերևս միայն գիշերային  ժամերին     չաշխատելը չէ խնդիրը, ցերեկային  պիկ ժամերին  գերլցված գազելներն էլ այնքան հաճելի վիճակում չեն: Գազելները չկան ու չկան, իսկ  այն հարցին , թե ու՞ր են, պատասխան չի ամնկալվում:

Զրուցելով մեր վարորդների հետ հասկացանք, որ նրանց գործն էլ հեշտ չէ` առավոտից մինչ ուշ երեկո ղեկի դիմաց` հազար տեսակի մարդ, մյուս կողմից էլ `անտանելի շոգ, փոշի, նորմալ աշխատավարձ էլ  չկա:

Եթե կա խնդիր, ուրեմն անպայման կգտնվեն լուծումներ:

Վերջին շրջանում Երևանի ավտոտրանսպորտը շատացել է, ուստի Երևանի քաղաքապետարանը մշակել է մի ծրագիր, որում պլանավորվում է  ավելացնել ավտոբուսների քանակը և նվազեցնել միկրոավտոբուսների քանակը Երևանում;
Այս տարի նախագծվել է տրանսպորտային նոր ցանց; Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ,մայրաքաղաքի հասարակական 
տրանսպորտի շահագործումը բարելավելու և կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրնսպորտի վարչությունը  նախագծել է մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրանսպորտի միասնական նոր ցանց: 



Հարությունյան Մելինե

No comments:

Post a Comment