Wednesday, October 24, 2012

Ուսանողներն ամենագործազուրկն են Հայաստանում


Գաղտնիք չէ, որ գործազրկությունը Հայաստանում այսօր լուրջ խնդիր է:Սակայն ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնած բուհերը նոր ավարտած երիտասարդները. hիմնական խնդիրը փորձի պակասն է:




Իրավիճակը, կարծես թե, այնքան էլ անհույս չէ, չէ որ երկրում գործում են բազմաթիվ կադրային կենտրոններ, որոնք պատրաստ են այդ ամբողջ աշխատանքը իրենց վրա վերցնել: Պարզապես պետք է այցելել կադրային կենտրոններ,  պայմանագիր կնքել և սպասել:

Մոտավորապես այսպիսի կառուցվածք ունեն յուրաքանչյուր նմանատիպ կենտրոնի պայմանագրերը.
  << Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել տեղեկություններ պահանջվող ազատ աշխատատեղերի մասին և միջնորդել աշխատանքի տեղավորման հարցում, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար>>:    

Ընդ որում, վճարը յուրաքանչյուր գործակալությունում տարբեր է.այն  սկսվում է 1500 դրամից:

Իսկ աշխատանքի ընդունվելուց հետո պատվիրատուն պարտավոր է առաջին աշխատավարձից որոշ տոկոսներ վճարել . հիմնականում  գործակալությունները  50 % են ուզում :


Այդպիսի մի կադրային կենտրոնում էլ  գրանցվեց Տաթևը:  Որոշ ժամանակ անց փորձեցինք պարզել` արդյոք կա որևէ դրական արդյունք.

<< Պայմանագիրը կնքելուց հետո ինձ անմիջապես առաջարկեցին մի քանի աշխատանքներ, և թվում էր, որ ամեն ինչ կարգավորվում է, սակայն գործատուները չցանկացան աշխատանք տալ առաջին հերթին` ուսանողի, և երկրորդ ` անփորձ մեկին>>:

Իսկ մեկ այլ ուսանողի` Արմինեի կարծիքով աշխատանքի ընդունվելու համար պետք է ունենալ լավ ծանոթ և իհարկե գումար:

 Եվ այստեղ էլ հարց է առաջանում` ինչպե՞ս ձեռք բերել մասնագիտությանը համապատասխան աշխատանքային փորձ:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի փոփոխությունն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի,  
2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ  
%-ով նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ


  Շատ քչերը գիտեն, որ Հայաստանում կա << Զբաղվածության Պետական ծառայություն>> գործակալություն, որը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որի խնդիրը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է:


<Մենք ունեն բազմաթիվ ծրագրեր` աշխատանք փնտրողների համար. օրինակ ` այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների նյութական ծախuերի հատուցում , մաuնագիտական ուuուցում, ինչպես նաև  եռամսյա ծրագիր, որի ընթացքում կազմակերպվում է պրակտիկա, ընդ որում անձը վարձատրվում է, նրան տրվում է աշխատանքային գրքույկ, և այդ երեք ամիսը ձևակերպվում է որպես աշխատանքային փորձ>>,- ասում է Ջերմուկի << Զբաղվածության կենտրոնի>> աշխատակցուհի Ալվարդը:


 Գործազրկության մակարդակը ՀՀ-ում 2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է  6.2% :



No comments:

Post a Comment