Wednesday, December 26, 2012

Արտագաղթը Հայաստանում

Մեր հանրապետության կառավարության ամենահուզող թեմաներից է արտագաղթը:

Տարբեր գնահատականների համաձայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 170-300 հազ.մարդ: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2000-2011  թվականներին Հայաստանից մեկնել և չի վերդարձել 175 հազար 600 մարդ, որոնցից 78  հազարը` վերջին երեք տարիների ընթացքում: Եթե հաշվի նստենք այն փաստի հետ, որ Հայաստանում ապրում է երեք միլիոն մարդ, ապա այս թվերը լուրջ մտորումների տեղիք են տալիս:

Հայաստանի երկու օդանավակայանների` <Զվարթնոց> և <Շիրակ>, տրամադրված տվյալների համաձայն 2011 թ.-ի առաջին կիսամյակին ժամանել է 314 147 մարդ, իսկ հեռացել`377 584 մարդ: Այսպիսով մեկնողների թիվը ժամանողների թվին գերազանցել է 63 437-ով: Այն 22 172-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայաստանյան գրեթե բոլոր ավիագործակալություններում հերթեր են գոյանում հատկապես տոնական օրերին.մարդիկ մեկնում են երկրից:


Այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթի ծավալները կրկնապատկվել են:
Ընդ որում, այդ ծավալները այնպիսի մաշտաբների են հասել,որը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:



Հայաստանից հեռանում են ինչպես ամահովված ընտանիքները ,այնպես էլ նրանք, ովքեր մի կերպ ավտոբուսի տոմս են հայթայթում Ռուսաստան հասնելու համար: Երիտասարդների ճնշող մեծամասնությունը երազում է Հայաստանից մեկնելու մասին:




Երբ նրանց , ովքեր պատրաստվում են մեկնել Հայաստանից հարցնում ես, թե ինչու ես դիմում  
նման քայլի, ամենաշատ լսվող պատասխանը հետևյալն է լինում` էստեղ  ոչինչ էլ չկա, որ մնանք: Այս պատասխանի մեջ խոր իմաստ կա: Աշխատատեղերի քանակն ավելի քան քիչ է,
գործազրկությունը  մեծ է, արժանապատիվ աշխատանք գտնելը հրաշքի նման մի բան է: Նրանք էլ, ովքեր ուզում են սեփական գործ սկսել, բախվում են վարչական այն պատին, որից հետո արագացված տեմպերով սկսում են Հայաստանից հեռանալու գործընթացը:



No comments:

Post a Comment