Friday, November 6, 2015

Հին ու նոր Երևան

Հին ու նոր Երևան

Մեր մայրաքաղաք Երևանն արդեն 2797 տարեկան է։ Այդ մասին են վկայում ուրարտական պալատական կառույցների հորինվածքը կրկնող «Էրեբունի» թանգարանում պահվող գտածոները նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից։

Երևանը տարիների ընթացքում բավականին փոփոխվել է։ Չնայած քաղաքի տարիքին՝ նույնիսկ մինչև 300 տարվա հնության շենք գտնելն այստեղ խնդիր է հանդիսանում։

Ամենահին շինություններից մեկը, թերևս, Երևանի «Կապույտ մզկիթն» է։













Երևանի «Կապույտ մզկիթը» կամ Գյոյ-ջամին 1880 թ.։



















Մզկիթն արդեն 250  տարեկան է։ Այն կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին։ Շենքի հարավային դարպասի ճակատին կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու կառուցման թվականը։


















«Երևան» հյուրանոցը, որը սկզբում «Ինտուրիստ» էր կոչվում, կառուցվել է Խորհրդային Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ, տաղանդաշատ վարպետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։ Խորհրդային Երևանի առաջին հյուրանոցի շենքը դարձավ 17-րդ դարի ֆրանսիական վերածննդի  ճարտարապետական ոճի առաջին յուրօրինակ հայկական մեկնաբանության օրինակը:

















Այժմ՝ «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևան» հյուրանոց:


















«Կասկադը» 1970-ական թթ։ Դեռ կառուցված չէ։




















«Կասկադն» այժմ ճարտարապետական-կոթողային յուրօրինակ համալիր է, որտեղ կան թանգարաններ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967թ.)։




















Համալիրի առջևի հատվածում է գտնվում Ալեքսանդր Թամանյանի արձանը։













«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը։
















«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը բացվել է 1961-ին։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթներ։ 1985-ին օդանվակայանին շնորհվեց 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թ. հուլիսին ՀՀ կառավարության և Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։

Սյուզաննա Թոխունց

No comments:

Post a Comment